
Ծնվել է 1991 թվականի օգոստոսի 6-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
1998–2008 թվականներին սովորել է Գորիսի թիվ 4 միջնակարգ դպրոցում։
2008–2012 թվականներին կրթություն է ստացել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնում։
2009 թվականից զուգահեռաբար ընդգրկվել է Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմում։
Բեմական գործունեության ընթացքում կերտել է շուրջ 30 և ավելի դեր։
