
Ծնվել է 1998 թվականին՝ Գորիս քաղաքում։
Սովորել է Ս. Խանզադյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մի շարք բեմադրություններում, մասնակցել նաև քարանձավային ներկայացումների։ Զուգահեռաբար մասնակցել է տարբեր երգի փառատոնների, այդ թվում՝ “Դոռեմի” մրցույթ-փառատոնին։
Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղ։ Ուսման ընթացքում շարունակել է բեմական գործունեությունը՝ հանդես գալով թատրոնի ներկայացումներում և մարմնավորելով գլխավոր կերպարներ։
Բարձրագույն կրթությունն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ որպես դերասան։ Կերտել է թատրոնի խաղացանկում ընդգրկված գրեթե բոլոր ներկայացումների ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական դերեր՝ ցուցաբերելով կերպարային լայն ընդգրկում և բեմական վարպետություն։
Նկարահանվել է նաև գեղարվեստական ֆիլմերում՝ “Կյանք ու կռիվ” և “Գարեգին Նժդեհ” ֆիլմերում՝ էպիզոդիկ դերերով։ Վերջերս նկարահանվել է Օ~ Զանգեզուր, Օ~ Կյորես ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմում՝ մարմնավորելով Ակսել Բակունց-ի կերպարը։
2009 թվականից մինչ օրս աշխատում է Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ շարունակելով իր ակտիվ ստեղծագործական գործունեությունը։
