Գառնիկ Մկրտչյան

Ծնվել է 2000 թվականի փետրվարի 8-ին։

Սովորել է Հալիձորի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և ստացել մասնագիտական կրթություն դերասանական արվեստի բնագավառում։

Ինստիտուտն ավարտելուց հետո ընդգրկվել է                            

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմում՝ որպես դերասան։

Մասնակցել է մի շարք բեմադրությունների:

2024 թվականից աշխատում է թատրոնում՝ շարունակելով իր ստեղծագործական գործունեությունը։