
Ծնվել է 1970 թվականի հունիսի 18-ին։1987 թվականին, ավարտելով միջնակարգ կրթությունը, ընդունվել է Գորիսի մանկավարժական ուսումնարան՝ Երաժշտական դաստիարակության բաժին։ Ուսումնարանն ավարտելուց հետո ակտիվորեն ներգրավել է Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայի աշխատանքներին, որտեղ ձևավորվել և ամրապնդվել է նրա մասնագիտական դերասանական հիմքը։Արդեն ավելի քան երեք տասնամյակ հանդիսանում է նույն թատրոնի դերասանական կազմի անդամ։ Երկարամյա ստեղծագործական գործունեության ընթացքում մարմնավորել է 200-ից ավելի բազմաբնույթ կերպարներ՝ ընդգրկելով դասական և ժամանակակից դրամատուրգիա։ Մասնագիտական ուղին առանձնանում է բեմական մեծ փորձառությամբ, կերպարի խորքային բացահայտմամբ և արտահայտչական խաղաոճով։ Տարիների ընթացքում ձևավորել է կայուն ստեղծագործական ներկայություն՝ հանդիսանալով թատրոնի փորձառու և արժեքավոր դերասանուհիներից մեկը։
