ԴԱՎԻԹ ՎՐՈՒՅՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է՝ 03.12.1978 թ. Երևան ք. Թատրոնի և կինոյի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանի որդին է։ 1985-1995 թթ. սովորել է Վանաձորի. Ալ. Գրիբոյեդովի անվ. թիվ 11 ռուսական միջնակարգ դպրոցում: Այնուհետև ծառայել եմ ԱՀ ՊԲ-ում: 1999-2004 թթ․ սովորել է ԵԹԿՊԻ-ի դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի ֆակուլտետոմ՝ պրոֆեսոր Ռ. Ջրբաշյանի արվեստանոցում: 2006 թ․ ընդունվել է Երևանի Պատանի Հանդիսատեսի Թատրոն որպես բեմադրող ռեժիսոր և մինչ 2012 թ. այնտեղ բեմադրել մի շարք ներկայացումներ։ 2017-2020 Դավիթ Հարությունյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղաղարվեստական ղեկավար։ Հեղինակել և բեմադրել է ներկայացումներ մայրաքաղաքի տարբեր թատրոնների բեմերում, ինչպես նաև Հալեպի հայակական թատրոնում: Ռեժիսորն արժանացել է խրախուսական պատվոգրերի ու մրցանակների: Ամուսնացած է, ունի մեկ դուստր: 2015 թ-ից դասախոս ԵԹԿՊԻ-ում 2017 -2020 թթ. Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար 2020 թվականից՝ ՊՀԹ ռեժիսոր։ 2018 թ-ից 2022 թթ․ դերասանական կուրսի ղեկավար ԵԹԿՊԻ-ում 2022 թ-ից դերասանական կուրսի ղեկավար ԵԹԿՊԻ-ում 2025 թ-ից.                        Գորիսի Վ․ Վաղարշյանի անվ․ դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (2004) — Վահե Քաչա “Գավազանը” — դիպլոմային ներկայացում ԵԹԿՊԻ 

(2006) — Վահե Քաչա “Գիշատիչների խնջույքը” — ՊՀԹ 

(2006) — Զորայր Խալափյան “Դպրոցական կատակերություն” -ՊՀԹ 

(2006) — “Լոռվա ձորը” Ըստ Հովհ. Թումանյանի հեքիաթների — Մետրո թատրոն 

(2007) — Ն. Զարյանի “Արա Գեղեցիկ և Շամիրամ” — անտրեպրիզա՝ Հ.Պարոնյանի անվ․ պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում՝ անտրեպրիզային կազմ 

(2008) — Վարդգես Պետրոսյան “Վերջին ուսուցիչը” — ՊՀԹ 

(2009) — Ժան Անույ “Շրջազգեստով գեներալները” — Հ.Պարոնյանի անվ. պետ. երաժշտական կոմեդիայի թատրոն 

(2010) — Աննա Պետրոսյան “Արատտայի առասպելները” — ՊՀԹ 

(2010) — Թոմաս Բրանդոն “Չառլեի մորաքույրը” — անտրեպրիզային ներկայացում 

(2011) — Արթուր Էդար “Մեր մեղքը” — Հալեպ, Համազգայինի թ-մբ 

(2012) — Ա. Էդար “Արարատ-73” — տրագիկոմեդիա, անտրեպրիզային ներկայացում 

(2012) — “Խենթը” ըստ Րաֆֆու համանուն վեպի — դրամա` 2 գործողությամբ ՊՀԹ (առաջին բեմադրություն, պիեսի հեղինակ՝ Դավիթ Հարությունյան) 

(2014) — Նիկոլաս Բայըր “Դեպք մետրոյում” — դրամա Գ. Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական թատրոն 

(2017) — Հ․ Բեգլարյան “Արծվաբույն” — դրամա Գ. Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական թատրոն 

(2017) — “Հենզելի ու Գրետելի արկածները” Ըստ Գրիմ եղբայրների հեքիաթի — ՊՀԹ 

(2018) — Էմմա Րաֆֆի “Իուարշայի սուրը” ՊՀԹ 

(2018) — Գաբրիել Սյուզաննա-Բարբո “Գեղեցկուհին և հրեշը” — ՊՀԹ 

(2019) — էդուարդ Զորիկյան — “Անմահների երկիրը” — անտրեպրիզա 

(2019) “Ջրահարսը” — Ըստ Հ․ Ք․ Անդերսենի հեքիաթի — ՊՀԹ 

(2021) — Ն. Վ. Գոգոլ — “Ամուսնություն” — ԵԹԿՊԻ 

(2022) — Հ․ Բեգլարյան- “Վերջին գահը” — ԵԹԿՊԻ 

(2022) — Թենեսի Ուիլյամս- “Կատուն շիկացած տանիքին” — ՊՀԹ

(2023) — Ավ․ Իսահակյան “Լիլիթ” — ԵԹԿՊԻ 

(2023) — “Խենթը” — ՊՀԹ (երկրորդ բեմադրություն, պիեսի հեղինակ՝ Սուրեն Հարությունյան — Տավրոս) 

(2025) — Վ․ Կրասնոգորով “Հարսնացուն” — ԵԹԿՊԻ 

(2025) — Բ․ Բրեխթ — “Գիշերային թմբուկներ” — ԵԹԿՊԻ 

(2025) — Վալերի Փիլոյան — “Չարենց” — Վանաձորի Հավհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն 

(2025) — Ավ․ Իսահակյան “Աբու-Լալա Մահարի” պոեմ — Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

(2007) — Լեգենդար “Արարատ” կոնյակի 120 ամյակին նվիրված ներկայացում-համերգ (Կ․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն): Սցենարի հեղինակ ու ռեժիսոր: 

(2012) — “Պեռնո Ռիկար Արմենիա և Ուկրաինա” — Թատերայնացված տոնակատարություն Գառնիում։

Ռեժիսոր (2012) — “Մեր հաղթանակի երգերը” — Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման հիշատակին նվիրված թատերականացված համերգի ռեժիսոր: Գ. Սունդուկյանի անվ. Ազգային Ակադեմիական թատրոն։ 

(2013) — “Նավասարդյան խաղեր” Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Բացման արարողության ռեժիսոր։

(2014) — “Խաղաղություն երեխաներին” (Գյումրի, Վանաձոր, Երևան) — երեխաների պաշտպանության օրվան նվիրված բարեգործական համերգների ռեժիսոր։ 

(2015) — “Անրի Վերնոյից Աշոտ Մալաքյան” — թատերականացված հուշ երեկո՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսորին (ՀՀ Մշակույթի նախարարություն: Սոս Սարգսյանի անվան Պետական Համազգային թատրոն): 

(2016) — Էրեբունի-Երևան 2798. Տոնական համերգի ռեժիսոր։ 

(2019) — ՊՀԹ-ի և “Տերյան մշակութային կենտրոնի” հետ համատեղ Ջավախքում անցկացվող հայ-վրացական բարեկամական հարաբերությունների և Հովհաննես Թումանյանի 150 ամյակին նվիրված “Թմկաբերդի առումը” համերգ-ներկայացման ռեժիսոր։ 

(2021) “Ֆրեսկո” արդի արվեստի հոգևոր միջազգային փառատոնի բացման արարողության ռեժիսոր։ ԷԿՐԱՆ 

(2007) — “Ոչինչ չի մնա” գ/ֆ-ի սցենարի հեղինակ: (Ռեժ. Հրաչ Քեշիշյան) 

(2013) — “Monte — Ես կվերադառնամ” — փաստավավերագրական ֆիլմ: Սցենարի հեղինակ ու ռեժիսոր։ 

(2014) — Արման Էլբերտ “Պատրանք”: Երաժշտական տեսահոլովակի ռեժիսոր 

(2014) — “Լեոնիդ Ազգալդյան — Ինձ ձեր մեջ փնտրեք” — փաստավավերագրական ֆիլմ: Սցենարի հեղինակ ու ռեժիսոր։ 

(2015) — Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված AUA — Հայ-Ամերիկյան համալսարանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր։ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՈՒ ՊԱՏՎՈԳՐԵՐ 

(2004) — Պատվոգիր լավագույն դիպլոմային ներկայացման համար ԵԹԿՊ

(2006) — Երիտասարդ ռեժիսորների փառատոնի պատվոգիր 

(2008) — Երիտասարդ ռեժիսորների փառատոնի պատվոգիր 

(2009) — “Արտավազդ” մրցանակ լավագույն երիտասարդական ներկայացման համար (Վ․ Պետրոսյան “Վերջին ուսուցիչը”) (2011) — Գնահատագիր Համազգային Հայ կրթական և մշակութային միության թատերական միավորի վարչության կողմից բեմադրական արվեստի և հայ թատրոնի բարգավաճմանն ուղղված նշանակալից ներդրման համար: 

 (2014) — Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի պատվոգիր՝ թատրոնի միջազգային օրվա առթիվ և Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար: (2015) — Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակ ԱՐՏՖԵՍՏ փառատոնի շրջանակներում: (2016) — Երևանի քաղաքապետի պատվոգիր 

 (2017) — Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ հուշամեդալ։ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ Մոսկվայի Ա․ Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում վարպետաց դասերի մասնակից 

— 2010 թ․ ՀՀ ԿԳՄՍ “Իմ արվեստը դպրոցում” թատերական կրթական ծրագրի մասնակից (Տավուշի մարզ, ք․ Նոյեմբերյան) 2023 թ․ ՀՀ ԿԳՄՍ “Դասարան+դասական” թատերական կրթական ծրագրի մենտոր 2023 թ․ 

ՀՂՈՒՄՆԵՐ https://www.youtube.com/channel/UChISr_prkYTgGGmoc1CH4bg

https://www.newsinfo.am/arm/article/view/EydPjgYPSշ

https://www.armenpress.am/arm/news/1073588.html